Ներքին 3 տարի առաջ - 17:14 07-02-2023

Եկել է նրան «Ազգային հերոսի» կոչումից զրկելու ժամանակը. Ալեն Սիմոնյանը` Անդրանիկ Փիլոյանի մասին  

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նկատառմանը, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ կատարվողը` մեղադրանք առաջադրելը, անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումները, ուղիղ համեմատական են նախկինում գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կատարվող իրադարձություններին, նշեց, որ դատարանում Մանվել Գրիգորյանի մասով գործ կա, և ինքը չի կարծում, թե պետք է այդ առումով մեկնաբանություններ անել, առավել ևս, որ Գրիգորյանն այլևս ողջ չէ։

«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի, և կամ իր փայատերերը կամ իրեն հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», - ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Օհանյանին «հայրենիքի հերոս» անվանելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատկանը պետք է ժողովուրդը տա:

«Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է», - ընդգծեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե իրենց իշխանությունում եղել է «Ազգային հերոս», որը հիմա բանտում է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Կարծում եմ` եկել է ժամանակը նրան զրկելու այդ կոչումից և վերանայել «Ազգային հերոս» տալու ինստիտուտը։ Պետք է հասկանալ` արդյոք այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պետք է շարունակեն մնալ... Կարծում եմ, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, ապա այդ մարդիկ չպետք է մնան «Ազգային հերոս»»,– նշեց Սիմոնյանը։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից