Ներքին 3 տարի առաջ - 17:31 08-02-2023

Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիային ցավակցել ու հետը սիլի-բիլի անել. Աղվան Վարդանյան

Ես խորապես համոզված եմ, որ ժամանակը կգա, երբ նույն գործողությունները կկատարվեն ՔՊ-ականների հանդեպ, հասարակությունը դարձյալ որևէ բան չի ունենա. Հասարակության անունից՝ խոսելն իրենց հիվնդագին զգացողության արդյունքն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի քննարկմանը և իշխող խմբակցության պատգամավորների հայտարարություններին:

«Ես նոր լսում էի երրորդ միջնորդության հետ կապված հարցերը, ես լրագրողներին կառաջարկեի կողք-կողքի դնել հարց տվողների նկարները, անունները գրել և դուք կտեսնեք այս ամբողջ ողբերգության պատկերը: Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Արփի Դավոյան, Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան: Այս նկարները դրեք իրար կողքի, տեսեք՝ ովքեր են այսօր այս իշխանության դեմքերը, ներկայացուցիչները և նրանց մտածողությունը: Երեկ էլ ինչ-որ մի աղջիկ էր Աջապահյան սրբազանի մասին խոսում: Սրանք են Հայաստանի իշխանության պատկերը, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում այս նիստին, այդ թվում նաև կառավարության հետ հարցուպատասխանին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մեզ համար այս իշխանության հակասական, ամեն օր 180 աստիճան տարբեր բաներ ասելը․․․ Մենք իրենց ասելիք չունենք,մյուս հարցերի քննարկմանը մասնակցում ենք»:

Պատգամավորի հաամար անհասկանալի էր նաև, թե ինչու Հայաստանը Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ցավակցական ուղերձ չհղեց, իսկ Թուրքիա փրկարարներ է ուղարկում:

«Երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել և հանձնվել։ Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ», - հավելեց Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան