Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:28 08-02-2023

Զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ. փաստաբան

Շատ կարևոր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել դեպքին նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այդտեղ կենդանի մնացածներից որոշների վարքագիծը հակասում է այն շրջանառվող վարկածին, ժամանակագրական առումով լուրջ հակասություններ ունեն: 21 հոգի են եղել, որից 6-ին հաջողվել է դուրս գալ շենքից, պետք է հասկանալ՝ մնացած 15-ին ինչու չի հաջողվել դուրս գալ: Դուք բոլորդ տեսել եք ճաղավանդակները, այնտեղից դուրս գալու հավանկանությունը շատ քիչ է: Մենք կմիջնորդենք, որ փորձարարություն իրականացվի:

Ասենք այդ ճաղավանդակներից դուրս եկած երեխան, որ բուժվել է, բոլորիս ներկայությամբ իրականացվի փորձարարություն, տեսնենք հնարավո՞ր է այդ ճաղավանդակից դուրս գալ այդ իրավիճակում: Ես ներքին համոզմունք ունեմ, որ հրդեհի պահին երեխաներն արդեն գիտակից չեն եղել, գուցե նաև կենդանի չեն եղել: Դա պետք է պարզել: Մենք ուրիշ տվյալ ունենք, որը հիմա չեմ հրապարակելու»,- ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով, ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր. «Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի (ողջ մնացած կապիտանի մասին է խոսքը-խմբ) մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։
«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ: Բայց սա ընդամենը ծնողների մտավախությունն է»,- ասաց նա։

Փաստաբանը նաև հայտարարեց, որ այս գործով պետք է պատասխան տան ոչ միայն սլաքավարները, հանկարծ մեր ուշադրությունը չշեղեն միայն կապիտանով կամ կոմունալ ծառայության պետով սահմանափակվեն, այս շղթան հասնում է ոչ միայն բանակային կորպուսի ղեկավար կազմ, այլև մինչև ՊՆ համապատասխան վարչություններ: «Տարիներ շարունակ այնպես են արել, որ բանակում մի քանի սլաքավար պատասխան են տվել, իսկ խոշոր շնաձկները այդպես էլ մնացել են անպատիժ»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց