Armeniafoodbank կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ Արցախին օգնություն են տրամադրում՝ համագործակցելով Կարմիր խաչի հետ։

Բանն այն է, որ գումարներ են հավաքում, սնունդ, ու «Օգնություն Արցախին» անվան տակ՝ «բարեգրոծություններ» անում։
Հասկանալու համար, թե տվյալ կազմակերպությունը որքանո՞վ կապ ունի հայաստանյան «Կարմիր խաչի» հետ՝ կապվեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Մենք մեկ անգամ անդրադարձել ենք արդեն այս թեմային։ Մեր աշխատանքը կապված է միայն կառավարության ներկայացուցիչների հետ։ Իրենք մեր անունն օգտագործում են մեր կամքին, ու կաննոներին հակառակ»։
Հարցին՝ թե արդյոք գումարներ կորզո՞ւմ են, թե՝ ոչ, պատասխանեց. «Ես իրավասու չեմ կազմակերպության անունից ոևէ բան ասել, միայն կնշեմ, որ ՀԿ-ների և այլ կազմակերպությունների հետ տարբեր համագործակցությունների առումով բացատրում ենք նաև, որ մեր աշխատանքը դրանով սահմանափակվելու է։
Մենք շարունակում ենք մեր մարդասիրական աշխատանքը ու այն հանգամանքը, ոնց շարունակել ենք աշխատել, այնպես էլ շարունակելու ենք՝ տարբեր թեմաների շուրջ ստեղծված, օրինակ՝ Լաչինի միջանցքի հետ կապված։ Լինում են քննարկումներ՝ այն էլ պաշտոնական կողմերի հետ։ Այլ ընկերություն չի ընդգրկվում մեր մարդասիրական անձնակազմում»։