Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:09 07-02-2023

Զորամասը վերածել են գումարի ու բացատրություն չկա՝ ինչու. Ալեն Սիմոնյանը որոշեց ավելի պարզ բացատրել քաղաքացիներին

Ազգային ժողովը շարունակվում է քննարկել պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց դատախազից՝ կա՞ բացատրություն, թե ինչու են զորամասի տարածքը գրավադրել: «Որքանով ես հասկացա՝ զորամասի տարածքը սեփականաշնորհվել է , հանձնվել է 3-րդ անձի, և դրանից հետո գրավադրվել է: Հետաքրքիր է՝ կա՞ որևիցե բացատրություն՝ ինչի՞ համար են զորամասի տարածքը հանձնել 3-րդ մեկին, դրանից հետո գրավադրել բանկում»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:

Աննա Վարդապետյանն էլ վստահեցրերց, որ պետական շահի տեսանկյունից բացատրություն չի հնչել, թե ինչու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասեր վաճառել այլոց և հափշտակել դրանք, իսկ հնչած բացատրություններն էլ խիստ անորոշ են։

Ալեն Սիմոնյանն էլ ժողովրդական լեզվով փորձեց հասանելի դարձնել հանրությանը․ «Զորամասը վերածել են գումարի և բացատրություն չկա՝ դա ինչի համար է արվել։ Ուզում եմ նաև մեր քաղաքացիներն էլ հասկանան, թե ինչի մասին է խոսքը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ