Ներքին 3 տարի առաջ - 20:04 06-02-2023

Լեգենդար հրամանատար ՀԱԲ-ի Արամոն կանխատեսում է

«Մենք խնդիր ունենք։ Այն է՝ մենք պետք է միանանք, կանգնենք բանակի կողքին, ստեղծենք հայոց աշխարհազորային բանակ և ուժերի դաշինք ու պահենք երկիրը»,- Oragir․news-ի հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար, ՀԱԲ-ի Արամո անունով հայտնի գնդապետ Արամ Թորգոմյանը։

Հրամանատարը իր տեսակետն է հայտնում․ «Շուտով բոլորը կռվելու են։ Մեր փոխարեն կռվելու են պարսիկը, հույնը, քուրդը․․»։

ՀԱԲ-ի Արամոն ասում է, որ Իրանը կարևոր զինակից է հայերին, ու կա նաև Հնդկաստանը։

«Պետք չէ ամբողջովին հույս դնել Ռուսաստանի վրա։ Մեզ մեկնված ձեռքերը պետք է բռնել։ Մենք սկսում ենք իրականացնել աշխարհազորի ծրագիրը. առաջին հույսը մեր տղերքի վրա է»,-ասում է։

Հրամանատարը վստահեցնում է՝ Արցախը ինքն իրենով կպայքարի, չի հանձնվի, Իրանն էլ կօգնի։ Արցախը տալը հավասար է Հայաստանը հանձնելուն․ «120 հազար հայի մասին եթե չհոգանք ու մեր հայրենի հողը չպահենք, Սյունիքը, Վարդենիսը կտանք։ Հետո՞․․․»։

Արամոն ասում է, որ դեռ անելիք ունի։ Մարտ ամսվա վերջին պատերազմի վտանգ է կանխատեսում։ «Պատերազմը մեր առաջ է։ Մեր պատերազմը սկսել է ու չի ավարտվել։ Մեր տղերքի արյունը կանչ ունի, ու մենք միշտ պետք է զգոն լինենք։ Ես ինչքան էլ վատառողջ լինեմ, կառաջնորդեմ իմ տղերքին։ Մեր անավարտ պայքարը միայն մի ելք ունի՝ հաղթանակ»,-եզրափակում է։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս