Ներքին 3 տարի առաջ - 18:25 06-02-2023

Այս ձյան ծածկույթը մեզ շատ օգնում է, որ ցրտահարություն չլինի․ գյուղատնտես

Օրեր առաջ գյուղատնտեսներն ու բնապահպաններն ահազանգում էին, որ հանրապետությունում ձյան տեսքով տեղումներ չկան, ինչի պատճառով առաջանում էր լուրջ բնապահպանական և գյուղատնտեսական խնդիրներ։

Oragir.News-ի հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, մոտ 20 օր առաջ մարդկանց մեջ խուճապ կար, որ տեղումներ չկան, բերք չենք ունենա։ Գյուղատնտեսի խոսքով՝ վերջին շրջանում գյուղատնտեսությունից խոսում են մարդիկ, ովքեր գյուղից բավական հեռու են և գաղափար չունեն։

«Ցավոք սրտի, այս վերջերս գյուղից սկսել են խոսել անկապ պատգամավորներ, ովքեր ընդհանրապես գյուղը չեն էլ տեսել, գյուղից սկսել են խոսել մարդիկ, ովքեր նախարար, փոխնախարար են, բայց ընդհանրապես գյուղից շատ հեռու մարդ են։ Շատ եմ ցավում, որ տներով, անգրագետներով էսօր մեր հանրապետությունը լիքն է»,- նշեց Բերբերյանը։

Գյուղատնտեսը նշեց, որ իր նախկին հարցազրույցներում բազմիցս ասել է, որ տեղումներ ուշացումով, բայց անպայման լինելու են։

«Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա․ ջրամբարների խնդիրն է, թե արդյոք այս տեղումներով կարող են ջրի կուտակումներ անեն։ Բավականին տեղումներ կան, էլի կլինեն, բայց այստեղ հմտությունների հարց կա, որ ջրատարները մաքրվեն, ջրի կուտակումը լինի, և ունենանք նորմալ գյուղատնտեսական տարի»։

Մեր այն դիտարկմանը, որ ընդամենը օրեր առաջ խոսում էին հացահատիկի հնարավոր ցրտահարությունից, գյուղատնտեսը արձագանքեց. «Մենք այն ջերմաստիճանը չունեցանք, որ ցրտահարումներ ունենանք, ցորենը ուշ է ցրտահարվում, մասնագետ պետք է լինեն, որ հասկանան։ Այսօր նախարարությունում երկու ոտաբոբիկ կա, որ կյանքում բույս չեն տեսել, բայց կարծիք են հայտնում»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս