Արտաքին 3 տարի առաջ - 14:55 06-02-2023

Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի տարածքում այսօր կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել՝ տեղական ժամանակով ժամը 14:24-ին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․8 մագնիտուդ։

Երկրաշարժի Ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում։ Երկրաշարժից հետո 6․3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Քահրամանմարաշի նահանգի Էլբիստանի շրջանում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել