Արտաքին 3 տարի առաջ - 12:50 06-02-2023

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Քահրամանմարաշի (պատմական Մարաշ-խմբ․), Գազիանթեփի (Այնթափ) և Թուրքիայի հարավային այլ շրջաններում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացած անձանց ընտանիքներին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին է և պատրաստ է ցանկացած տիպի աջակցություն ցուցաբերել՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով առաջիկայում 370 հոգուց բաղկացած արագ արձագանքման ուժերը կմեկնեն Թուրքիան՝ որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին երախտագիտություն է հայտնել Բայրամովին համերաշխության և աջակցության համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը