Ներքին 3 տարի առաջ - 14:07 05-02-2023

Ձյուն, մառախուղ, բուք. փետրվարի 5-10-ի եղանակի կանխատեսում

Հայաստանի տարածքում փետրվարի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին, 10-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով:

Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նշվում է, որ փետրվարի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս