Ներքին 3 տարի առաջ - 20:25 04-02-2023

Պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքները․ փաթեթները պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվող վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքներ։

Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023թ․ փետրվարի 2-ին թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին էր տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ: Պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։

Հսկող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Վերջինս մեղադրվում է դեռևս ինքնությունը չպարզված՝ «Տելեգրամ» հավելվածի համապատասխան ալիքի օգտատիրոջ կողմից ապօրինի թմրամիջոց իրացնելուն օժանդակելու, մասնավորապես՝ նրա կողմից իրացման մատակարարումը կազմակերպելու և դրանից շահույթ ստանալու նպատակով խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար։

Շարունակվող նախաքննության ընթացքում դատարանի որոշման հիման վրա 27-ամյա երիտասարդի բնակարանում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում վարույթն իրականացնող քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի՝ ևս շուրջ 170 հատ փաթեթներով ընդհանուր մոտ 345 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, որն ուղարկվել է փորձաքննության։

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության մասնակից հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը