Ներքին 3 տարի առաջ - 15:03 05-01-2023

Պարզվել են 3 անձի կողմից վարդենիսցի 14-ամյա անչափահաս աղջկան առևանգելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա առևանգման դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է:

Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և անչափահաս անձին առևանգելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 19-, 21- և 34-ամյա բնակիչները, վերջինիս կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են նույն համայնքում գտնվող տներից մեկի մոտ:

19- և 21-ամյա երիտասարդները, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինչպես նաև նույն բնակարանի անչափահաս՝ 2008 թ. ծնված բնակչուհուն առևանգելու դիտավորությամբ, անտեսելով տանը գտնվող մանկահասակ քույրերի և եղբայրների, ինչպես նաև տնից բացակայող նրանց մոր կամքը, ապօրինի մուտք են գործել այդ բնակարան և 14-ամյա բնակչուհուն ազատ արձակելու պայմանով վերջինիս մորը հանդիպման պահանջ ներկայացնելով՝ աղջկան, նրա կամքին հակառակ, բնակարանից հանել են դուրս, նստեցրել ավտոմեքենան և տարել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում գտնվող հանդիսությունների սրահի մոտ։

Այստեղ երիտասարդներից երկուսն իջել են մեքենայից, իսկ 34-ամյա տղամարդը, որոշ ժամանակ անց նկատելով անչափահաս աղջկա հուզված վիճակը, նրան հետ է տարել իրենց տուն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 19- և 21-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերով և 207-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով, իսկ 34-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:

19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին