Արտաքին 3 տարի առաջ - 13:45 04-02-2023

Կիևի իշխանության տակ մնացած ողջ Ուկրաինան կվառվի. Մեդվեդևը կոշտ պատասխան է խոստանում Ղրիմի վրա հարձակման դեպքում

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ղրիմի նկատմամբ հարվածների դեպքում բանակցություններ չեն լինի, կլինեն միայն պատասխան հարվածներ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մեդեդևն ասել է լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված գրավոր հարցազրույցում, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։

«Այս դեպքում բանակցություններ չեն լինի, կլինեն միայն պատասխան հարվածներ: Կիևի իշխանության տակ մնացած ողջ Ուկրաինան կվառվի»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը Ղրիմի նկատմամբ հարվածների դեպքում ստիպված կլինի՞ բանակցել Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ այդ պարագայում Ռուսաստանը կարող է ամեն կերպ պատասխանել, ինչպես այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանն իր վրա որևէ սահմանափակում չի դնում և, կախված սպառնալիքների բնույթից, պատրաստ է օգտագործել բոլոր տեսակի զենքերը՝ համաձայն իր դոկտրինալ փաստաթղթերին, այդ թվում՝ միջուկային զսպման հիմունքներին։ «Կարող եմ վստահեցնել՝ պատասխանը կլինի արագ, կոշտ և համոզիչ»,- ասել է նա։

Ռուսական միջուկային դոկտրինի համաձայն՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է, եթե թշնամին օգտագործի զանգվածային ոչնչացման այս կամ այլ տեսակի զենքեր Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների նկատմամբ, ինչպես նաև եթե հավաստի տեղեկատվություն է ստացվում Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա բալիստիկ հրթիռների արձակման, միջուկային ուժերի պատասխան գործողությունների համար անհրաժեշտ օբյեկտների վրա թշնամու ազդեցության, ինչպես նաև միջուկային ուժերի դեմ ագրեսիայի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ