Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 3 տարի առաջ - 19:18 02-02-2023

Ես միայն մարդկայնորեն ցավում եմ Սաակաշվիլիի համար, ուրիշ ոչինչ․ Միքայել Նահապետյան

«Իր համար պարզապես մարդկայնորեն ցավում եմ, որովհետև, ամեն դեպքում, մարդը հյուծվում է և այլն։ Ավելին ոչինչ չեմ կարող ասել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության հեղինակ, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Սաակաշվիլիի հետ կատարված վերջին իրադարձություններին ու առողջության վատթարացման մասին լուրին։

«Ինձ համար ամեն դեպքում ցավալի է հարևան երկրի կյանքում էական դերակատարում ունեցած մարդու՝ նման դաժան, հյուծիչ ձևով առողջության քայքայումը, որը կարող է և հանգեցնել մահվան»,- ասաց նա։

Նահապետյանի խոսքով՝ ինքը վերջին շրջանում փորձում է որևէ մեկնաբանություն չտալ անգամ Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Իր այս դիրքորոշումը բացատրում է նրանով, որ գործողություններով որևէ բան չփոխելու դեպքում խոսելու իմաստ չի տեսնում։ Այս պարագայում, իր խոսքով, Վրաստանին վերաբերող ու մեր երկրի համար նվազ կարևորություն ունեցող իրադարձության մասին մեկնաբանություն տալ ևս չի ցանկանում։ Այդուհանդերձ, մենք հիշում ենք, որ Սաակաշվիլին Աբխազիայի և Հրվ․ Օսեթիայի և Արցախյան հիմնախնդիրները դիտարկում էր միևնույն հարթության մեջ։ Նա մեկ անգամ չէ, որ այս հարցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին։

«Դեռևս սկսած Սաակաշվիլիի գրքի թարգմանության փուլից՝ ես միշտ ասել եմ, որ որպես թարգմանիչ՝ իր քաղաքական գործունեության պաշտպանն ու մեկնաբանը կամ փաստաբանը չեմ։ Ես միայն գրքի թարգմանիչն եմ։ Առավելապես, այնպես չէ, որ համաձայն եմ նրա քաղաքական հայտարարություններին ու գործողություններին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք