Ներքին 3 տարի առաջ - 15:16 02-02-2023

Նիկոլական արդարադատություն․ տոնածառը վառելու գրառումը բռնության կոչ է, իսկ «պատի տակ գյուլելու» հայտարարությունը՝ ոչ

Հունվարի կեսերին ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հարցազրույց էր տվել ArmLur.am-ին, որտեղ նա բառացիորեն ասել․ «․․․․ փող չկա, բոլորին կանգնացնում եք պատի տակ, անունները չեմ ասում, ինձնից լավ գիտեք, զինվորներին ասում եք՝ հրացանները պատրաստ, փողերը կամ տալիս եք, կամ «գյուլում ենք»․․․․»։

Oragir.News-ն օրեր առաջ հարցում էր կատարել ոստիկանություն, մեզ հետաքրքրում էր, թե արդյոք իրավապահների գնահատմամբ՝ ռեժիսորի այս խոսքերը բռնության կոչեր պարունակո՞ւմ են, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այս ուղղությամբ։

Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանությունից հայտնել էին, որ 30-օրյա ժամկետում կպատասխան մեր հարցմանը, քանի որ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ապա նաև նշել էին, որ նյութերն ուղարկում են ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ուսումնասիրության։

Ավելի ուշ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից մեզ պատասխանել էին, որ հոդվածում հնչած արտահայտությունների վերաբերյալ ստուգողական գործողություններ չեն կատարվել։ Հատկանշական է, որ ոստիկանույթունը բռնության կոչեր, անհանդուրժողականություն տարածելու հիմքեր այս արտահայության մեջ չի տեսնում, իսկ, օրինակ՝ Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման մեջ՝ «Ի նշան բողոքի` պետք է հրապարակի տոնածառը վառել», նման կոչեր տեսնում են։

Ճիշտ գրառման հաջոր օրն Էմին-Տերյանին հրավիրել էին ոստիկանություն՝ հարցաքննության ու խուզարկել։ Հատկանշական է, որ անձնական խուզարկության ժամանակ կրակայրիչ չէր հայտնաբերվել։

Oragir.News-ի հետ զրույցում Էմին-Տերյանի փաստաբան Վաչե Սիմոնյանն ասաց, որ օրենքը միատեսակ կարգավորում է նախատեսում բոլոր դեպքերի վերաբերյալ՝ անկախ անձերից։ «Եթե մի դեպքով վարույթ ես հարուցում ու մեղադրյալ ես ներգրավում, ապա մյուս դեպքում առնվազն պետք է վարույթ նախաձեռնել։ Թե պատճառները որոնք են, ինչու են տարբեր մոտեցումներ դրսևորում, չեմ ուզում մանրանալ դրա մեջ։ Գևորգ Էմին-Տերյանի գործով աբսուրդի է հասնում ողջ գործընթացը, տոնածառն էլ հավաքեցին, իսկ Գևորգ էմին-Տերյանի գործով շարունակում ենք զվարճալի պահեր ապրել դատախազության և քննչական մարմինների հետ միասին»։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ Ծատուրյանի հարցազրույցում խոսվում է նախկինում հարստացած անձանց մասին։ «Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ ճիշտ չի լինի արվեստագետի հայտարարությանը գնահատական տալ, բայց վստահ կարող եմ ասել, որ այս հոդվածը նորամուծություն է քրեական օրենսգրքում, միջազգային դատարաններն արդեն շատ վաղուց կայուն նախադեպեր ունեն դրա հետ դրսևորած ու դրա հետ ձևավորած։ Ամբողջ միտքը գնում է նրան, որ եթե անձն ինչ-որ հայտարարություն է անում, առավել ևս, եթե այդ անձը հանրային գործիչ ու լրագրող է, պետք է հասկանաս նաև կոնտեքստը, պետք է դա գնահատել կոնտեքստի պրիզմայով, թե ինչ քաղաքացիաիրավական կամ ինչ տնտեսական մթնոլորտում է դա կատարվել, ինչ իրողությունների ժամանակ է կատարվել։ Այդ տեսանկյունից՝ բոլոր փաստարկները, ՄԻԵԴ-ի որոշումները ներկայացրել ենք ու սպասում ենք դատախազության պատասխանին։

Մի բան էլ ուզում եմ ասել, թե շան գլուխը որտեղ է թաղված, երբ մենք խոսում ենք Գևորգ Էմին-Տերյանի գործի մասին, թե ինչու ամեն ինչ այդքան արագ կատարվեց, մի քանի օրվա ընթացքում վարույթ նախաձեռնվեց ու մեղադրանք առաջադրվեց, իսկ մեղադրանք առաջադրում է դատախազը կամ քննիչի միջնորդության հիման վրա»։

Նա նաև հայտնեց, որ հիմա մի իրավիճակ է, երբ դատախազությունն ունենալով միայն այդ հայտարարությունը՝ հանրային մեղադրանք է հարուցում ու դրանից հետո՝ օրեր անց քննիչն ուղարկում է գործը դատախազին, ասելով, որ գործը կարող է ուղարկել դատարան, իսկ դատախազը գործը հետ է ուղարկում, գտնելով, որ քրեական գործով բազմակողմանի քննություն չի կատարվել։

«Բա եթե բազմակողմանի քննություն չի արվել, ապա ո՞րն է շտապողականության պատճառը, որ ափալ-թափալ մեղադրանք եք առաջադրել, որ մեղադրանք եք առաջադրել ուրեմն փաստեր ու ապացույցներ ունեք։ Ես սրանից հասկանում եմ հետևյալը․ պարզապես պետք էր մեղադրանք առաջադրել, կիրառել խափանման միջոց, սահմանը փակել, որ նա ինչ-ինչ սահմանափակումների մեջ լինի դրանից հետո իրեն ավելի լոյալ ու հարմար պահի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից