Ներքին 3 տարի առաջ - 19:15 01-02-2023

Պարտադիր արձակուրդ տրամադրելու օրենսդրական փոփոխությունն անիմաստ է․ Գևորգ Պետրոսյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ որոշակի փոփոխություններ են նախատեսվում արձակուրդի տրամադրման պայմաններում։ Օրինակ, եթե աշխատողը 2,5 տարվա ընթացքում արձակուրդ չի գնում, գործատուն պարտավոր է ուղարկել նրան իր կամքով։

«Դա անիմաստ օրենսդրական նախաձեռնություն է, քանի որ այդ հարցն արդեն իսկ լուծված է աշխատանքային օրենսգրքում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։

«Աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողները և գործատուները պարտավոր են բարեխղճորեն օգտվել իրենց աշխատանքային իրավունքներից և գործել օրենքի հիման վրա։ Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արձակուրդը թույլատրվում է հետաձգել կոնկրետ պատճառների առկայության դեպքում։ Եթե աշխատողը չի ներկայացնում կոնկրետ պատճառ, որը հիմք է կհանդիսանա արձակուրդը հետաձգելու համար, ապա գործատուն ունի, անկախ աշխատողի կամքից, հրաման արձակելու և աշխատողին արձակուրդ տրամադրելու մասին։ Ավելին՝ նա իրավունք ունի այդ հրամանով, բայց անհատական իրավական ակտով, արգելել աշխատողի մուտքը աշխատավայր, չթույլատրել իր պարտականությունների կատարումը արձակուրդում՝ նշված ժամկետում։ Հետևաբար նման օրենսդրական նախաձեռնությունը բացարձակապես անիմաստ է, և դրանով ծանրաբեռնում են աշխատանքային օրենսգիրքը»,-ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունները պետք է լինեին Օրենսդրության կատարելագործման և դրա տնտեսման սկզբունքի շրջանակներում։

«Իշխանությունը զբաղված է անիմաստ դեգերումներով։ Պետք է օրենքները ավելորդ չծանրաբեռնել։ Եվ, քանի որ այս պահի դրությամբ օրենսգրքային լուծումներ կան, ապա անիմաստ է նոր իրավանորմեր ներմուծել նույն խնդիրը կարգավորելու համար»,- եզրափակեց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ձեզ գուցե հետաքրքրի