Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:17 01-02-2023

Մարդկանց մեծ մասն անհամեմատ ավելի լավ է ապրում, քան մեկ տարի առաջ. Քերոբյան

2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, նաև բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, մոտավորապես 4620 դոլարից կհասնենք 6700-6800 դոլարի, որը նշանակում է, որ դասվում ենք այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ալբանիան, բոսնիա Հերցոգովինան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք պետք է այնպես անենք, որ մեր երկրում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն և մենք կարողանանք մեր երկրիը դառնա ավելի լավ ենթակառուցվածքներ ունեցող երկիր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ երկնիշ տնտեսական աճի ֆոնին աղքատության մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ, ինչպես է լինում, որ տնտեսությունն աճում է, իսկ մարդիկ ավելի վատ են ապրում, նախարարն ասաց. «Ավելի վատ չեն ապրում: Մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ: Տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս: Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որ կա մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում: Մենք կարող ենք անգամ երկնիշ գործազրկության վիճակից դուրս գանք: Մոտավորապես 37 հազար նոր իրավաբանական անձ է բացվել, որից 12 հազարը ՓԲԸ կամ ՍՊԸ: Այդ ընկերություններն աշխատանքի են վերցրել մարդկանց, ստեղծել են նոր արժեք, որն արտահայտված է տնտեսական ակտիվության մեջ: Ընկերությունների գերակշիռ մեծամասնությունն ունեցել է շրջանառության աննախադեպ աճ:

Առաջին անգամ մենք երեք երկրների հետ ունենք մեկ մլրդ-ի չափ շրջանառություն, սովորաբար դա միայն Ռուսաստանն ու Չինաստանն էին, այժմ արդեն նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր շրջանառությունը մեկ մլրդ-ից անցել է: Եվս 4 երկրի հետ՝ Գերմանիա, Իրան, ԱՄՆ և Վրաստան, մեր առևտուրը 500 մլն դոլարից է անցել»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն