Արտաքին 3 տարի առաջ - 12:00 01-02-2023

ԱՄՆ-ն և Իսրայելը մտահոգված են ռուս-իրանական ռազմական համագործակցությամբ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը լրջորեն մտահոգված են Ռուսաստանի և Իրանի միջև առկա պաշտպանական համագործակցությամբ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը Ալ-Քուդս կատարած իր պաշտոնական այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ իբր Ռուսաստանը և Իրանը բարդ սպառազինություն են փոխանակում:

«Իրանը ոչ միայն բարդ զինտեխնիկա է տրամադրում Ռուսաստանին, այլև Ռուսաստանն իր հերթին նույնն է անում Իրանի հանդեպ, ինչն, իհարկե, իրական մտահոգություն է մեզ համար և իրական մտահոգություն Իսրայելի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենը նշել է, որ իրենք շարունակել են ուղիների շարունակական քննարկումը, որով կարող են շարունակել աշխատել միասին, համագործակցել տարբեր երկրների հետ՝ Իրանի «չարամիտ գործողություններին» հակազդելու համար՝ լինի դա տարածաշրջանում, թե դրանից դուրս։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ԱՄՆ առևտրի նախարարությունը իրանական յոթ կազմակերպությունների սև ցուցակում է ներառել՝ «իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության միջոցով Ռուսաստանի ռազմական և պաշտպանական արդյունաբերական բազայում ներդրման համար, որոնք տեղափոխվում են Ռուսաստան՝ Ուկրաինայում օգտագործելու համար։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին տեղեկությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է կեղծ պատմություններ և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության անօդաչու սարքեր։

2022 թվականի նոյեմբերի սկզբին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն դրանք եղել են փոքր քանակությամբ, և դա տեղի է ունեցել Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞