Մամուլ 3 տարի առաջ - 08:16 01-02-2023

Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում ՌԴ-ի կոշտ քննադատությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի ԱԳՆ -ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:

Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ԱԳՆ ռուսական կողմի այս հայտարարության հետ կապված որեւէ արձագանք ստանալու համար: Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տվել են խուսափողական պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը արդեն իսկ հանրայնորեն իր դիրքորոշումը ներկայացրել է»:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս ընթացքում պարբերաբար կապ է հաստատել նաեւ ՔՊ-ական պատգամավորների հետ, սակայն նրանք կոչ էին անում սպասել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքին: Եվ, ահա, օրեր անց միայն ՀՀ ԱԳՆ-ն նման կցկտուր արձագանք է տալիս, ընդ որում՝ եթե գրավոր հարցմամբ չդիմեինք, մեր ԱԳՆ-ն հավանաբար չէր էլ արձագանքի: Պարբերաբար բարձր ամբիոններից հակառուսական սուր հայտարարություններով հանդես եկող ՀՀ իշխանությունների այս լռությունն առնվազն տարօրինակ է եւ անհասկանալի»:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին