copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:01 31-01-2023

Մինչև 2 տարեկան երեխա ունեցող կանանց աշխատաժամանակը կնվազեցվի, իսկ կենսաթոշակային տարիքը աշխատանքից ազատելու հիմք չի լինի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ որոշակի փոփոխություններեն նախատեսվում երեխաների աշխատանքային իրավունքին վերաբերող հոդվածներում։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ։

«Հստակ սահմանում ենք, որ երեխաները պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս կարող են կատարել աշխատանքը։ Նաև հստակեցնում ենք, թե կոնկրետ ինչով կարող են զբաղվել երեխաները։ Հստակեցվել են նաև ժամային սահմանումները»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխություններ կկատարվեն նաև մինչև 2 տարեկան երեխա ունեցող կանանց աշխատանքային իրավունքներում․ «Եթե ունեինք որոշակի արտոնություններ՝ նվազեցնել աշխատանքային ժամանակը մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատող կանանց համար, ապա այդ տարիքային խումբը հիմա փոխում ենք՝ դարձնելով մինչև 2 տարեկան։ Բացի դա, նախկինում մինչև 1,5 տարեկան երեխայի խնամող կանանց համար նախատեսել կես ժամանոց ընդմիջում յուրաքանչյուր երեք ժամը մեկ, նոր փոփոխություններով 1,5-ը դարձնում ենք 2 տարեկան, և ապահովում ենք ճկնություն՝ ընդմիջումները ըստ ցանկության կարող են տեղափոխել կամ միավորել, օրինակ ավելի ուշ գալ աշխատանքի, կամ շուտ դուրս գալ աշխատանքից»։ Սարգսյանը նաև նշեց, որ լինում են գործատուներ, ովքեր չեն համաձայնում այդ պայմաններին, սակայն գնալով փոփոխություններն ընդունելի են դառնում, քանի որ աշխատուժի բավական մեծ պակաս կա։

«Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: Եվ դա ևս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար, որ շարունակի աշխատել»,-ասաց Ռուբեն Սարգսյանը՝ հավելելով, որ միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նշեց, որ սոցիալական երաշխիք կսահմանվի նաև ռազմական գործողություններից զինհաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև անհետ կորած կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար։ Եթե տեղի է ունենում կրճատում, ապա նրանց համար նախատեսվում է արտոնություն

Նշենք, որ նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Նախատեսվում են քննարկումներ ԱԺ-ում։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Ձեզ գուցե հետաքրքրի