Ներքին 3 տարի առաջ - 13:11 31-01-2023

Պետությունն այլևս դայակների համար փող չի տալու. նիկոլական կառավարման օրինաչափությունները

Oragir.News-ի տեղեկություններով, անորոշ ժամանակով սառեցված է «Դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը։

Հիշեցնենք, որ այս ծրագրից կարող էին օգտվել այն քաղաքացիները, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում էին աշխատանքի։ Այդ դեպքում երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Պետությունը տրամադրում էր պայմանագրով սահմանված գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Սա, իհարկե, լավ հնարավորություն էր ծնողների համար՝ աշխատանքի վերադառնալու և, միևնույն ժամանակ, պետությունից օգնություն ստանալու համար։ Սա նաև պետության համար շահավետ գործարք էր, քանի որ փաստացի մայրերի հաշվին նոր գրանցված աշխատող էր լինում, նրանք ևս իրենց գրպանից վճարում էին այդ աշխատակցին։

Փորձեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ճշտել, թե ինչով է պայմանավորված ծրագրի սառեցումը, երբվանից այն չի գործում։ Նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ասաց, որ իրականում ծրագիրը չի գործում 2022 թ-ի սկզբից, քանի որ նախարարությունը Զբաղվածության ռազմավարություն է մշակում, որի հիմքում կլինեն նաև զբաղվածության մյուս ծրագրերը։

«Որոշ ծրագրեր չեն գործում արդեն 1 տարի է՝ դրանք լավարկելու նպատակով։ Այսինքն, զբաղվածության ռազմավարությունը վերջնականացնելուց հետո արդեն կսկսեն գործել կամ եղած ծրագրերը, կամ դրանք կխմբագրվեն, որոշները չեն գործի, կամ կլինեն այլ ծրագրեր։ Ամեն դեպքում՝ բոլոր ծրագրերի տրամաբանությունը բխելու է Զբաղվածության ռազմավարությունից»։

Հարցին, թե հավանակա՞ն է, որ ծրագիրը կվերսկսի գործունեությունը՝ նա պատասխանեց, որ այս պահին չի կարող հստակ ասել՝ ծրագիրը կվերսկսի գործունեությունը, թե՝ ոչ։ «Հնարավոր է՝ վերսկսի, հնարավոր է՝ ոչ։ Եթե նպատակահարմար գտնեն, գնահատեն ծրագրի արդյունավետությունը, հնարավոր է, որ այն գործի որոշ փոփոխություններով կամ դրա փոխարեն գործի մեկ այլ ծրագիր»։

Հատկանշական է, որ ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, այստեղ ևս գործ ունենք նիկոլական կառավարման առանձնահատկության հետ. ինչ-որ ծրագիր սկսելիս տեղի է ունենում PR ակցիա, ալիքն ավարտվում է, որից հետո ծրագիրը դադարեցվում է, բայց դրա մասին արդեն ոչ մի հաղորդագրություն չի լինում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը