Ներքին 3 տարի առաջ - 12:37 30-01-2023

«Մուզիկանտի» սիրտը կոտրեցիք․ ընդամենը ճաշ՝ առանց դաշնամուրի

Ինչպես հայտնի է, Եգիպտոսի նախագահը առաջին անգամ Հայաստան է ժամանել պաշտոնական այցով, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցել։

Արդեն իսկ մասնագիտական տարբեր շրջանակներում քննարկում են այս այցը, փորձում կանխատեսել այցի պտուղները, արդյունքները։ Նախագահը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի նախագահի հետ, Վահագն Խաչատուրյանի անունից նրան տրվել է պաշտոնական ճաշ։

Ընդամենը պաշտոնական ճաշ՝ առանց երաժշտության։ Դասականը կասեր՝ սա էիք ուզում, այնքան քննադատեցիք, Վահագն Խաչատուրյանը էլ չի նվագում, «մուզիկանտի» սիրտը կոտրեցիք։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ մամուլը քննարկում էր Վահագն Խաչատուրյանի՝ պաշտոնական, աշխատանքային այցերը երաժշտությամբ համեմելը, դաշնամուր նվագելը։

Նա դաշնամուր էր նվագել Լիտվայի, Էստոնիայի նախագահների համար, Մայրության և գեղեցկության օրվա առթիվ տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց հյուրընկալելիս և այլն։

Ուշագրավ է նաև, որ մյուս՝ ավելի կարևոր և էական հարցերում նախագահը մամուլի հրապարակումներից այդպես չի ազդվում, դասեր չի քաղում, դե որովհետև դաշնամուր կարելի է նաև չնվագել, իսկ, օրինակ, խաչակնքվելը անհնար է, նա համառորեն շարունակում է չխաչակնքվել, չնայած այս ամենը նորից լայնորեն քննարկվում է և քննադատվում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները