ՀՀ նախագահի և նրա տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ճաշ՝ ի պատիվ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և նրա տիկնոջ
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի և տիկին Դիանա Նաուսեդիենեի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և տիկին Անահիտ Մինասյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: