Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 10:28 30-01-2023

Մոսկվայում արգելել են Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը․ Գագիկ Գինոսյան

Ազգագրական պարերի մասնագետ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ արգելել են այսօր կայանալիք Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը: Գինոսյանը, մասնավորապես, գրել է․

«Կրկին եկա ասելու, որ այսօր արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի Իմ անունս է Պայքար, խորագրով համերգը: Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ...

Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից, գնացին անմեղսունակ ճանապարհով, հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված:

Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և Նժդեհ խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է:

Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք Նժդեհ պարախմբին, որպեսզի այն ոչ միայն պատվով կրի Հայ մեծագույն Զորավար, Հայոց ռազմի Մարգարեի անունը, այլ առավել մեծ ոգով շարունակի պահպանել և տարածել Հայ անաղարտ մշակույթն ու այդ մշակույթով ուծացումից, ինքնության կորստից փրկի, և դեպի Ազգային ինքնության տաճար ուղղորդի ռուսաստանի Հայ համայնքի արդեն իսկ փոշիացող համայնքը:

Ձեր անունն է պայքար, և Ձեր պայքարն արդար է...
Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին:

Իսկ մարդկային տականքն ու ստոր մարդուկները թող շարունակեն սարսափել Հայոց ինքնաճանաչ Վեհ, ազնվական տեսակից, որն իրենց համար անընթեռնելի է, ու անհասանելի մի գագաթ, որը ստվերում է իրենց ստոր և ստախոս տեսակը:

Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ....
Անմահները հրամայում են, լինել զորեղ, ավելի վճռական, և էլ առավել աննահանջ...

Վայ տկարներին ու ստրկամիտներին...

Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ՝ ահա կատարյալ առաջնորդը:
Ահա Նժդեհը, ումից սարսափահար դեռ շատ պիտի ոռնաք Ձեր ոհմակներով....

Իսկ Նժդեհն իր անմահ ոգով գալիս է վերածնելու Հայոց անպարտ ոգին, և առաջնորդելու դեպի վեհություն, ազնվականություն, ինքնաճանաչում և Հզոր ու ինքնիշխան, ռազմավարորեն անխոցելի Հայաստան...»։

Լուսանկարը՝ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան