Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:51 29-01-2023

Վանաձորում մեկ շաբաթ է՝ ջուր չկա. մարդիկ մեքենաներից են ջուր գնում

Վանաձորում ջրի խնդիրը թվում է անլուծելի, ջրանջատումները հաճախակի են դարձել քաղաքում, ինչի պատճառով բնակիչները ջուրը գնում են մեքենաներից։

Oragir.News-ի տեղեկություններով, Վանաձորում մեկ ամիս շարունակ օրվա մեջ մի քանի ժամ են ջուր ունեցել, ընդ որում՝ գիշերվա ժամերին։ Սակայն վերջին շաբաթում ջուր ընդհանրապես չկա։ Մեքենաներով են ջուր բերում բակեր, որ բնակիչները գնեն և օգտագործեն։

Մեր տեղեկություններով վանաձորցիները վաղը՝ հունվարի 30-ին, բողոքի ակցիա են կազմակերպելու՝ փորձելով լուծում գտնել խնդրին։

Հիշեցնենք, որ Վանաձորում ծորակներից սուրճ էր գալիս։ Oragir.News-ի հետ զրույցում Վանաձորի բնակիչ Արեն Մոսինյանը, արտահայտելով իր բողոքն, ասաց. «Ճիշտն ասած, ջուրն այսօր է այդ գույնին։ Բավականին երկար ժամանակ Վանաձորում ընդհանրապես ջուր չկար, այսօր տվել են, այն էլ՝ այդ վիճակով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից