Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:26 26-01-2023

Վկան տեսել է բենզինի տարան, սպայի հագուստը բռնկված վիճակում. Փաշինյանը նոր մանրամասներ է ներկայացնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյաննայսօր կառավարության հերթական նիստում հետաքրքրվեց Գլխավոր դատախազից՝ ի՞նչ են թաքցնում հանրությունից։ «Երբեմն տպավորություն է, որ կառավարությունն ու նախաքննությունը զբաղված են դեպքերի շուրջ ամեն ինչ թաքցնելով։ Ինչո՞ւ պետք է թաքցնենք, ի՞նչ է պարզել նախաքննությունը: Որոշ մարդկանց մեկնաբանությունները կարդում ես, տպավորություն է, որ հրդեհը ոչ թե իմ նկարագրած, կամ մեր նկարագրած բենզինի 5 լիտրանոց տարայի օգտագործման պատճառով է բռնկվել, այլ ընդհուպ չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ինչ-որ այլ բան է տեղի ունեցել», - ասաց Փաշինյանը։

Աննա Վարդապետյանն էլ վստահեցրեց՝ ոչ մի բան չեն կարող թաքցնել, մտադրություն էլ չունեն։ «Ոչ մի բան մենք մտադրություն չունենք թաքցնել: Անձանց անունները չբացահայտելը ընդամենը նպատակ ունի ապահովելու այդ անձանց փախուստի բացառման հնարավորությունը:

Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է: Մյուս բոլոր վարկածները ստուգվում, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Բայց հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե այս պահի դրությամբ ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է», - ասաց նա։

Վարչապետն էլ ասաց, թե եթե կառավարության նիստում ինչ-որ բան է հնչել, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այն, ինչ հնչել է, այդ պահի տեղեկությունն է եղել։

«Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բանն է եղել իրականում, դրանով մենք կաշկանդված չենք, մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք», - ասաց նա։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հաստատեց, որ մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավոր է։ «Երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հաստատել է այդ վարկածը»,-հավելեց Քյարամյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Եթե կառավարության նիստում վարկած հնչել է, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ: Ինչ տեղեկություն մենք այդ պահին ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք և կկիսենք: Նկատի ունեմ, որ եթե հանկարծ կպարզվի, որ կառավարության նիստում հնչածից 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք»:

Վարչապետը նաև հավելեց, որ վկաներից մեկը ասել է, որ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար. «Փաստորեն հիմա գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանում կրակը մարած է եղել, զինվորը փայտեր է բերել լցրել: Սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի: Սպան փորձել է վառել, հետո դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է բենզինի տարան բռնկված վիճակում և սպայի հագուստը բռնկված վիճակում և նաև տարածքը բռնկված վիճակում, այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ