Ներքին 3 տարի առաջ - 14:21 06-03-2023

Երեք սպայի սպանությունը զայրացրել է արցախցիներին․ մանրամասներ

««Խայփալու» տեղանքում կատարած արյունոտ դեպքը մեզ կրկին խորհելու տեղիք է տաիս»,- ասում է Ստեփանակերտի բնակիչ Վաչագան Գասպարյանը, ով Oragir․News-ի հետ զրույցում հավաստեց․ «Երեք սպայի սպանությունը Կրկժանի մոտ է եղել՝ Ստեփանակերտից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանցիները խախտում են բոլոր պայմանավորվածությունները ու երեք հայրեր այսօր չկան։ Նրանց զավակները որբացան ու չգիտեմ, թե ով է պատասխան տալու»։

Վաչագան Գասպարյանը ճանաչել է ոստիկանության լեյտենանտ Արարատ Գասպարյանի ընտանիքին․ «Ոդին 8 ամսական է։ Ասելու բան չկա, ահավոր ցավոտ է»։

Արարատ Գասպարյանն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից էր, բայց բնակվում էին Ստեփանակետում։ Դիվերսիան իրագործվել է՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ձախակողմյան հատվածի Շուշի-Քարին տակ խաչմերուկի մոտ:

Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ սա նախապես ծրագրված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:

«Մարդիկ վախենում են, բայց դա չի նշանակում, որ Արցախը կթողնենք։ Բոլորս պատրաստ ենք պայքարի»,- ասում է Արարատ Գասպարյանը։

Հիշեցնենք՝ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից