Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:24 26-01-2023

Բերետներն ասել են` վարչապետի «փայերով» ենք Եռաբլուրում գտնվել. Գարիկ Գալեյան

Ինձ նույնպես հրավիրել են առերեսման Խուդինյանի հետ, ցուցակում ես էլ կամ, բայց կարծում եմ առերեսումներից պարզ կլինի՝ ասել են, թե ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Բայց այն կարմիր բերետավորները, որոնք ասել ենք Խուդինյանն է եղել, ասել են, թե վարչապետի «փայերով» ենք Եռաբլուրում գտնվել, ու չենք իմանում վարչապետի «փայերը» որն ա։ Զոհվածների մայրերի հետ առերեսման ժամանակ բերետներից մեկը պնդում էր, որ իր վայբերին է SMS եկել ծնողներին բերման ենթարկելու հրամանը, ասել է՝ չեմ կարող ասել ում կողմից, փաստորեն մեր ոստիկանական համակարգը վայբերով է շփվում։ Մենք կարծում ենք, որ բոլորը ստում են ու բոլորը ծառայում են դավաճան իշխանությանը, նրանք չեն ծառայում պետությանը, ոչ մի ծառայություն պետության շահերից չի բխում։ Ես կարծում եմ ոստիկանների վզին է դրած, չկա արժանապատվություն»,- ասաց Գալեյանը։

Նա նշեց նաև, որ իրեն այս գործով վարչական տուգանքի են ենթարկել, դատական նիստը հետաձգվել է ոստիկանության ներկայացուցչի չներկայանալու պատճառով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը