Ներքին 3 տարի առաջ - 23:12 25-01-2023

Արագածոտնի մարզպետը տեսչական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ուժեղացնել տարբեր ոլորտների վերահսկողությունը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է առողջապահության, սննդի, աշխատանքի, բնապահպանության և այլ ոլորտների տեսչական մարմինների մարզային պատասխանատուներին։ Հանդիպման նպատակը նախորդ տարում իրականացված աշխատանքների ամփոփումն ու նոր տարում նոր ոճով աշխատելուն վերաբերող հարցերի քննարկումն է եղել։

Ծանոթանալով տեսչական մարմինների կողմից մարզում իրականացված աշխատանքներին, վերահսկողության իրականացման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին՝ մարզպետը հորդորել է բոլոր ոլորտներում ուժեղացնել վերահսկողությունը, ստուգայցերի, մշտադիտարկումների միջոցով հետևողական լինել համապատասխան ոլորտների զարգացման, առաջընթացի գործում։ Խնդիրները համատեղ քննարկելու, դրանց լուծումներ տալու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի ղեկավարն առաջարկել է տարեսկզբից ի վեր առավել սերտացնել մարզպետարանի հետ գործակցությունը։

Հանդիպումն ավարտվել է նոր որակի համագործակցություն սկսելու պայմանավորվածությամբ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան