Արտաքին 3 տարի առաջ - 16:39 25-01-2023

Իրանը միշտ պաշտպանել է ու կպաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳ նախարար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Տաշքենդում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանդիպմանը ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ Ամիրաբդոլլահյանը և Բայրամովը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերի ընդլայնման ուղիները։

Իրանի արտաքին գործերի նախարարը մատնանշել է Ադրբեջանի դերը՝ որպես Իրանի հարևան և հարևանության առաջնահերթությունը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, «ադրբեջանական տարածքների ազատագրումը» և դրա արդյունքում հաստատված զինադադարը բացել են նոր ժամանակաշրջան են բացել և նոր հնարավորություններ ստեղծել՝ տարածաշրջանում կայունության և մերձեցման համար։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանի համար կարևոր է երկրների տարածքային ամբողջականության պահպանումը, և որ Իրանը միշտ պաշտպանել ու պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հաղորդվում է, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժը, հատկապես առևտրատնտեսական ոլորտներում։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմերի միջև առևտրային կապերը կխթանվեն այն բանից հետո, երբ նրանք կկառուցեն շոշափելի ճանապարհային քարտեզ և այդ նպատակով անհրաժեշտ կամք ցուցաբերեն:

Աբդոլլահյանի համոզմամբ՝ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը ավելի լավ հնարավորություններ կստեղծեն հյուսիս-հարավ միջանցքի ամրապնդման և տարածաշրջանում առևտրի ծավալների մեծացման համար։ Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված է և պատրաստ է մասնակցելու Ադրբեջանի նախագծերին, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներում՝ օգտագործելով իր տեխնիկական և ինժեներական կարողությունները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և այդ նպատակով հանդիպումներն արդյունավետ դեր են խաղացել, և հետևաբար 2023 թվականին անհրաժեշտ է արագացնել հանդիպումները։ Նա նշել է, որ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ փոխադրումները լավ շրջանակ կլինեն տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար։ Բայրամովի խոսքով՝ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններն արդյունավետ կերպով օգնում են հարաբերությունների ընդլայնմանը։

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն կարևորել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների անցկացումը։ Նրանք նաև պայմանավորվել են շարունակել ակտիվ հանդիպումները 2023 թվականին։ Նրանք նշել են, որ առաջիկայում կշարունակվեն նաև փոխայցելությունները, մասնավորապես, Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների և երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների կողմից։

Միևնույն ժամանակ, Ամիրաբդոլլահյանը և Բայրամովը բանակցություններ են վարել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև 3+3 շրջանակի հնարավորությունն ու կարողությունն օգտագործելու վերաբերյալ, որպեսզի տարածաշրջանային խնդիրները լուծվեն միայն տարածաշրջանի երկրների կողմից և թույլ չտրվի, որ այդ հարցերին միջամտեն օտար խաղացողները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում