Ներքին 3 տարի առաջ - 12:56 25-01-2023

Քրիստինե Գրիգորյանի ստաժը չի բավարարում ԲԴԽ գնալու համար․ ՔՊ-ն նորից աճպարարության կդիմի՞

Ինչպես հայտնի է, Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Քրիստինե Գրիգորյանն իրավաբան-գիտնականի քվոտայով կգործուղվի Բարձրագույն դատական խորհուրդ, սակայն մեծ հարց է, թե ում տեղը։

Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփան Միքայելյանից հետո հաջորդը հրաժարական կներկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, ով Կարեն Անդրեասյանի հետ, մեղմ ասած, «շուն ու կատու» են։

Այժմ, մեզ հասած տեղեկություններով, Քրիստինե Գրիգորյանին գործուղելու են ԲԴԽ հենց Դավիթ Խաչատուրյանի տեղը։ Բայց խնդիրն այն է, որ նրա աշխատանքային ստաժը ևս չի բավարարում ԲԴԽ գնալու համար։

Իհարկե, հանուն բաղձալի նշանակման կենսաթոշակային տարիքը, աշխատանքային ստաժն անտեսած քաղաքական թիմն այս անգամ ևս նույն աճպարարությանը կդիմի, ինչպես Կարեն Անդրեասյանի թիմակցի՝ Երանուհի Թումանյանցի դեպքում։

Նրա դեպքում ևս ստաժը չէր բավարարում, երբ քարտուղար աշխատած ժամանակը հաշվարկել են որպես իրավաբան-գիտնականի ստաժ։ Նշենք, որ ըստ Սահմանադրության Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին՝ իրավաբան-գիտնականներին, ընտրում է Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

ԱԺ-ում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելիս Վլադիմիր Վարդանյանը ասել էր, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում:

Նախկին ՄԻՊ-ի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա իր կարիերան սկսել է 2004թ՝ զբաղեցնելով Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետի պաշտոնը։ Ընդ որում՝ այդ ժամանակ Գրիգորյանն անգամ իրավաբան չի եղել, հետևաբար դա իրավաբանի ստաժ համարելը առնվազն ճոխություն է։ Բանն այն է, որ Քրիստինե Գրիգորյանը 1998-2002 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, ապա 2 տարի սովորել մագիստրատուրա, իսկ 2006-2008թթ իրավաբանի կրթությունը ստացել Հյուսիսային համալսարանում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»