Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:10 25-01-2023

Ո՞վ կդառնա Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ

Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած «վեթինգի» շրջանակներում, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ: Ավելի վաղ Մնացականյանի անունը ներառվել էր նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկում, սակայն հետագայում նրա անունը հանվել էր ցանկից։ Իսկ հետո Մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է նշանակվել իրավունքի ուժով, հաշվի է առնվել տարիքով ավագ լինելը:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի հավակնորդն Ավագ Գաբրիելյանն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանությունները «Դատական օրենսգրքում» փոփոխություններ էին կատարել, ըստ որի՝ Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:

Այս փոփոխությունների փաթեթով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը, դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ։ Տևական ժամանակ իշխանությունները դատարանների նախագահներին չէին ընտրում, որպեսզի այս փոփոխությունները ուժի մեջ մտնեն եւ ընտրված նախագահները արդեն նոր լիազորություններ ունենան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի