Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:27 24-01-2023

Ադրբեջանցի պատգամավորը ԵԽԽՎ-ում քննադատել է Աննա Հակոբյանի մասնակցությունը «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրես»-ին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաևան քննադատել է Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությունը Թեհրանում կայացած «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրեսին»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի պատգամավորը Իրանում կայացած կոնգրեսը որակել է որպես քարոզչական արշավ՝ նշելով, որ դրան մասնակցել են աշխարհի միայն 10 երկրների ղեկավարների կանայք։ Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը Իրանում կայացած միջոցառնանը «հակասում է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ արեւմտյան երկրների միասնական դիրքորոշմանը»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՔՊ-ական պատգմավոր Արուսյակ Ջուլհակյանը արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը։ Ջուլհակյանը մասնավորապես նշել է. «Լսելով ժողովրդավարության գովաբանումը մի երկրի ներկայացուցչից, որն աշխարհում ամենառեպրեսիվներից է, որի «ձեռքբերումները» արձանագրված են բոլոր միջազգային կազմակերպություններ զեկույցներում, մենք կարող ենք արձագանքել միայն ֆեյսփալմով (դեմքը ձեռքի ափով փակող ժեստով - խմբ.)»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի