Ներքին 3 տարի առաջ - 14:54 24-01-2023

ՄԻՊ նոր թեկնածուն հագուստի խանութների մենեջեր է եղել

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով և չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը՝ հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից. գրում է hraparak.am-ը։

Երեկ լուր ստացանք, որ նա մեկնել է Հայաստանից։ Մինչ այդ, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, նա հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել և ընդունել է այդ առաջարկը։ Առաջիկայում ավելի հստակ կտեղեկացնենք, թե ինչ առաջարկի մասին է խոսքը։

Ինչ վերաբերում է ՄԻՊ թափուր պաշտոնին, ապա մենք տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն է։

Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է և արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը ( Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչեւ 2020 թվականը։

2020 թ․ մայիսի 15-ին նա նշանակվել է փոխնախարար, ինչն այն ժամանակ համակարգում մեծ զարմանք առաջացրեց։ Այսօր, փաստորեն, նա կարիերային հաջորդ վերելքն է գրանցելու՝ նշանակվելով ՄԻՊ բարձր ու պատասխանատու պաշտոնին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ