Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:00 23-01-2023

Ինչ է սպասվում Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ եւ ինչպես կընտրվի նոր Օմբուդսմենը

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովին։ Արդեն իսկ տեղեկություններ կան, որ Քրիստինե Գրիգորյանը կգործուղվի ԲԴԽ՝ իրավաբան-գիտնականի քվոտայով։

Քրիստինե Գրիգորյանը Հայաստանի 5-րդ Օմբուդսմենն էր, ով այդ պաշտոնում ընտրվել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ հունվարի 23-ին, պաշտոնը ստանձնել էր փետրվարի 23-ին։ Այսինքն՝ մեկ տարուց էլ քիչ Քրիստինե Գրիգորյանը պաշտպանեց մեր իրավունքները, իսկ թե կոնկրետ ինչպես եւ ինչքանով պաշտպանեց, թերեւս այլ քննարկման թեմա է։ Քրիստինե Գրիգորյանն էլ, ինչպես իր նախորդները, բացառությամբ Արման Թաթոյանի, չպաշտոնավարեց ամբողջ ժամկետով, հրաժարական տվեց ժամկետից շատ ավելի շուտ։

Ինչ է սպասվում այժմ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։

Ազգային ժողովի նախագահը Պաշտպանի հրաժարականի վերաբերյալ համապատասխան տեղեկությունն ստանալու պահից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին: Հրաժարականի դեպքում այդ հաղորդագրությունը հրապարակվում է Պաշտպանի կողմից կրկին հրաժարականի դիմում ներկայացվելուց հետո:

Այսինքն՝ մեկ շաբաթ անց Քրիստինե Գրիգորյանը պետք է պնդի իր հրաժարականը, ոչ թե հետ վերցնի դիմումը։

Դրանից բացի՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում:

Ինչպես եւ երբ կընտրվի նոր ՄԻՊ-ը

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքից տեղեկանում ենք, որ պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում ընտրությունն անցկացվում է հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Եթե ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա նոր Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից։

Ի դեպ, նույն օրենքի 14-րդ հոդվածից տեղեկանում ենք նաեւ, որ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը։

Սահմանադրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, վեց տարի ժամկետով: Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել