Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան հիստերիա է բարձրացրել՝ կապված Խաչանովի արարքի հետ
copy image url

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան հիստերիա է բարձրացրել՝ կապված Խաչանովի արարքի հետ

Սպորտ 2 տարի առաջ - 15:54 23-01-2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի ընթացքում բացահայտ աջակցություն է հայտնել Արցախին՝ հաղթանակներից հետո տեսախցիկերին գրելով «Artsakh stay strong», «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong»:

Բնականաբար, Կարեն Խաչանովի հայանպաստ արարքը հիստերիայի մեջ է գցել հարևան երկրի սպորտային գերատեսչություններին։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դիմել է թենիսի միջազգային ֆեդերացիային (IRF)՝ պահանջելով պատժել Կարեն Խաչանովին:

«Թենիսում տեսախցիկի վրայի գրությունները յուրահատուկ ավանդույթ են, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիա, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք որոշիչ պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նմանատիպ իրավիճակ այլևս չկրկնվի»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված