Ֆուտբոլային weekend-ի զարդը․ «Արսենալը» դրամատիկ խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»
copy image url

Ֆուտբոլային weekend-ի զարդը․ «Արսենալը» դրամատիկ խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Սպորտ 2 տարի առաջ - 22:28 22-01-2023
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հանդիպումը նաև ֆուտբոլային weekend-ի կարևորագույն դիմակայություններից մեկն էր։

Դրամատիկ և գոլառատ պայքարում ընթացող խաղում «զինագործները» հաղթեցին 3։2 հաշվով։

Ռեշֆորդի գոլին պատասխանել է Նկետիան, այնուհետև Սական առաջ է մղել տանտերերին, իսկ Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը։ Հանդիպման վերջին՝ 90-րդ րոպեին Նկետիան դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով «Արսենալին»։

«Արսենալը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 50 միավոր, «Յունայթեդը» 39 միավորով 4-րդ տեղում է։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված