Միտք 3 տարի առաջ - 21:29 22-01-2023

Մեր 15 զինծառայողները ողբերգության զոհ դարձան, որովհետև կառավարության ղեկավարն ատում է բանակը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Վարդենիսի զորամասի ինժեներասակրավորային վաշտում տեղի ունեցած ողբերգությունը տարբեր դիտանկյուններից քննարկվեց:

Ուզում եմ մի շատ կարևոր դրվագ ևս առանձնացնել:
Աղետի հանգամանքների վերաբերյալ քպ ղեկավարը կառավարության նիստում նշում է.
«5 լիտրանոց տարայով - կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի - փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է ՎԱՌԱՐԱՆԸ ՎԱՌԵԼ ՓՈՐՁՈՂ ՍՊԱՅԻՆ, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ԵՆԹԱԴՐՈւՄ ԵՆՔ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿԱՄ ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅԱՄԲ` ՈՉ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»:

Իշխող ուժի ղեկավարը կառավարության նիստում նախ «նշանակում» է աղետի մեղավորին, ապա, ըստ էության, չի բացառում, որ տվյալ սպան կարող էր նաև դիտավորյալ բենզինի տարան շպրտել կացարանի ուղղությամբ, որտեղ քնած են եղել ստորաբաժանման զինծառայողները:
Նույնիսկ այս չարաբաստիկ ողբերգությունը իշխանության պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշավին միս ու արյուն տալու համար:

Խնդիրն այստեղ այն չէ, թե մեղավորը, պատասխանատուն շարքային է, սպա, բարձրաստիճան զինվորական, դա միայն օբյեկտիվ քննությունը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապես ընդգծվում է սպայի մեղավոր լինելը, այլ կասկած է հայտնվում, որ նա կարող էր միտումնավոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղությամբ:

Անմեղության կանխավարկածը խախտելով թիրախավորվում է ոչ միայն սպան, այլ նրա նրա ընտանիքը, ծառայակից մյուս սպաները:

Մեր 15 զինծառայողները ողբերգության զոհ դարձան, որովհետև ծառայում են մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարն ատում է բանակը, ծառայողին, իսկ նրանց բարձր առաքելությունն իշխող ուժի համար գրոշի արժեք չունի»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում