Միտք 3 տարի առաջ - 18:30 22-01-2023

Մի ծնվեք Հայաստանում, քանզի ծննդյան օրն աստիճանաբար վտանգավոր է դառնում․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատկերացրեք, որ Դուք Հայաստանում եք և Ձեր դպրոցական տարիքի երեխան ցանկություն ունի իր ծննդյան օրն անցկացնել դասարանցիների հետ, օրինակ՝ Cityzen-ում: Վերջինս առաջարկում է տարատեսակ փաթեթներ, օրինակ՝ «Եկեք դասարանով Cityzen» փաթեթը: Ըստ փաթեթով ընձեռած հնարավորությունների, «10 և ավել հոգու դեպքում» (քերականությունը փաթեթի հեղինակինն է) 1 տոմսի արժեքը կազմում է 4500 ՀՀ դրամ: Ի՞նչ է խանգարում դասարանցիներին հավաքվել, գնել տոմսերը և շուրջ 10-15 անձով նշել իրենցից մեկի ծնունդը: Կարող են, չէ՞: Պարզվում է, որ չեն կարող: Հիմնական խոչընդոտը ..... ծնունդն է: Cityzen-ի աշխատակիցն ասում է, որ «դասարանցիներով ծնունդ նշելն այլ գին է՝ 1 տոմսի արժեքը 8000 ՀՀ դրամ»: Ամեն ինչը նույնն է՝ դասարանցիները, առաջարկվող ծառայությունները և խաղերը, ճաշացանկը .... Խնդիրը բացառապես ծննդյան օրն է:

Երկար մտածելուց հետո, Cityzen-ի աշխատակիցն ասում է, որ «սովորաբար, ծննդյան օրը հաճախորդներն իրենց հետ տորթ են բերում ....... դրա համար է տոմսը 8000 ՀՀ դրամ(՞)»: Վստահեցնում ենք, որ տորթ չի լինելու: Վերջինս պատասխանում է, որ «միևնույնն է, 8000 ՀՀ դրամ, քանի որ ծնունդն է»:
Իրավաբանորեն սրա անունն է «անհիմն հարստացում»:

Բարոյական տեսանկյունից սա անբարոյականություն է:
Տրամաբանություն և ողջամտություն այստեղ փնտրելն անիմաստ է, քանզի դրանք բացակայում են:
Ի՞նչ ասեմ: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով Երևանի տրանսպորտում քաղաքացիների անձնագրերն են ստուգելու և, չտա Աստված, եթե վարորդը հայտնաբերի, որ Դուք հոբելյար եք: 100 ՀՀ դրամի փոխարեն, ստիպված կլինեք 200-300 ՀՀ դրամ վճարել: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե, օրինակ՝ «Վեոլիա ջուր» եսիմինչը, «Հայաստանի էլեկտրացանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ները, բանկերը, բջջային և ինտերնետ կապի օպերատորները հետագայում ևս ընդօրինակեն այս խայտառակ երևույթը և պարզեն Ձեր ծննդյան օրը:
Սրա լուծումը մեկն է՝ մի ծնվեք Հայաստանում, քանզի ծննդյան օրն աստիճանաբար վտանգավոր է դառնում:
Չե՞ք հավատում: Cityzen-ից հարցրեք»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան