Ներքին 5 տարի առաջ - 11:28 05-07-2021

26 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ օրն էր. Կարեն Հեքիմյան

Երբ խոսում ենք Հայաստանի խայտառակությունների մասին, ինքս առաջինը հիշում եմ 1992 թվականի օգոստոսի 8-ը՝ Արծվաշենի հանձնումը, փոխանակումը կամ վաճառքը, և 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեն: 26 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ օրն էր. ես այդ օրն ականատես եղա ընտրակեղծարարության բոլոր հնարավոր դրսևորումներին:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը:

Նրա խոսքով, այդ օրը կազմակերպվել են բազմաթիվ ընտրակեղծիքներ՝ ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսների կիրառում, առաջին անգամ կիրառվել են նաև ընտրակեղծարարության ‹‹Կարուսել››, ‹‹Ալի Բաբա›› մեխանիզմները:

‹‹Քանի որ այս մեխանիզմներն առաջին անգամ էին կիրառվում, շատ անգամ դա արվում էր բացահայտ, առանց թաքցնելու, և կազմակերպիչները ոչնչից չէին խորշում, ոչնչի առաջ կանգ չէին առնում››,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով այդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարման մասին՝ Կարեն Հեքիմյանը փաստեց, որ այդ գործընթացներն իրականացվել են նրա անմիջական համաձայնությամբ և դեռ ավելին՝ ընտրակեղծիքներն իրականացնողները հենց նրա մտերիմներն են եղել:

‹‹Շենգավիթում մենք ստեղծել էինք մի քանի կուսակցություններից և միություններից բաղկացած խումբ, որը պետք է պայքարեր ընտրակեղծարարության դեմ, բայց իրականությունը ցույց տվեց, որ դա մեր ուժերից վեր է››,-փաստեց Կարեն Հեքիմյանը:

Անդրադառնալով այս գործընթացներում Գագիկ Ջհանգիրյանի դերին ու նշանակությանը՝ Կարեն Հեքիմյանը նշեց, որ նրա մասին շատ բան կարող է պատմել, բայց քանի դեռ մենք չենք ապրում իրավական երկրում, նա չի կարող իր կյանքն ու անվտանգությունը ռիսկի ենթարկել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի