Ներքին 3 տարի առաջ - 16:31 22-01-2023

Անդրանիկ Քոչարյանն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել հրդեհը

Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:

Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Ա. Քոչարյանն ու Գ. Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից:

Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվեն վաշտի ծառայության առօրյային առնչվող`մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները:






Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում