Ներքին 2 տարի առաջ - 10:30 12-07-2024

Անահիտ Մանասյանը այցելել է ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև Կացարանի աշխատակիցների հետ:

Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ խոհանոցի և սանհանգույցների սանիտարահիգենիկ վիճակին: Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Արձանագրվել են ապաստան հայցող երեխաների կրթության իրավունքի, առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաներին տրամադրվող աջակցության և խնամքի պատշաճ ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը պետք է ներդնի գործուն կառուցակարգեր:

Չնայած իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող քայլերին՝ խիստ մտահոգիչ է, որ դեռևս շարունակվում են չլուծված մնալ հարևան մասնաշենքերից կոյուղաջրի արտահոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որի առնչությամբ Պաշտպանը անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմել է համապատասխան մարմնին։

Արձանագրվել է, որ Կացարանում արաբերեն լեզվի մասնագետ չկա, այնպիսի պայմաններում, երբ Կացարանում բնակվող ապաստան հայցողների մեծամասնությունը արաբախոս է։

Կացարանի տնօրինությունը բարձրացրել է նաև Կացարանի անվտանգության ապահովման հետ կապված հարցը՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը։

Առանձնազրույցների ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը և Պաշտպանի լիազորությունները, մանրամասն քննարկվել են անձանց կողմից բարձրացված հարցերը:

Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Հանրակացարաններ» ՊՈԱԿ։ Շրջայց է իրականացվել տարածքով, ուսումնասիրվել են բնակիչների կենցաղային պայմանները, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ՊՈԱԿ-ի բնակիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրները հաշվառվել են։

Այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով և առաջարկություններով գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում