Արտաքին 3 տարի առաջ - 15:00 22-01-2023

Գերմանիայի նորանշանակ պաշտպանության նախարարը ծրագրում է այցելել Ուկրաինա

Գերմանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ուկրաինա։ Ինչպես փոխանցում է գերմանական Bild am Sonntag լրատվական գործակալությունը, Պիստորիուսն ասել է, որ Ուկրաինա այցելելու իր որոշումը դեռևս վերջնական չէ։

«Դա դեռևս վերջնական չէ։ Սակայն ես շուտով կմեկնեմ Ուկրաինա։ Թերեւս նույնիսկ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։

Պիստորիուսը հայտնել է նաև, որ մտադիր է Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր-խմբ) դարձնել Եվրամիության ամենահզոր բանակը։ Նրա խոսքով՝ Գերմանիան Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է, ուստի երկրի նպատակը պետք է լինի նաև ԵՄ-ում ամենաուժեղ և ամենալավ զինված ուժերի ստեղծումը:

«Սակայն դա հնարավոր չէ անել երեք տարում, դա կպահանջի ևսս մի քանի տարի։ Հիմա իմ գործը ուղին հստակեցնելն է, որպեսզի բեկումնային կետը հաջողվի»,- ասել է նա:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, օրեր առաջ Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»