Ներքին 3 տարի առաջ - 22:07 20-01-2023

Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ադրբեջանցիների հանդիպմանը. մանրամասներ՝ Արցախից

«Ինչո՞ւ պետք է բացվեր Բերձորի միջանցքը։ Պայման կա՞ր դրա համար, թե՞ մեր թշնամին էր փոխվել կամ ի՞նչ գործարք էր տեղի ունեցել»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ օրեր առաջ տված մամուլի ասուլիսին։

«Լավրովն ինչ-որ ակնարկ արեց, այդտեղ հստակություն էլ չկար։ Նա ներկայացրեց, որ իբրև թե բանակցություններ են եղել Արցախի և Ադրբեջանի կողմերի միջև, իսկ դա մասամբ է այդպես, և որպես այդպիսին բանակցություն համարել չի կարելի»,-նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ բանագնացն ասել էր, որ ռուսական զորամիավորման հրամանատարի մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

Հնարավոր է, որ Լաչինի միջանցքի հարցը առաջիկայում կլուծվի։ Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմը արցախյան կողմին ինչ-որ պայմաններ է ներկայացրել. «Եթե կողմերից մեկը հնարավորություն չունի սեղանի շուրջ նստելու և պատասխանելու ցանկացած պահանջի, ուրեմն դա բանակցություն չէ, և այդ հարթակն էլ ձևաչափ չունի։ Ըստ իս՝ ներկա պահին չկա այն նախապայմանները ինչի շնորհիվ միջանքը կբացվի»։

Հակոբյանի համոզմամբ՝ այն տարատեսակ խոսակցությունները, որ մոտ ապագայում Բերձորի միջանցքը կբացվի, ավելի շատ ուռճացված ներկայացվում է մամուլի կողմից, և իրականությանը չեն համապատասխանում։

«Միգուցե ռուսական կողմը քայլեր է անում այդ ուղղությամբ, և ՌԴ ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ բոլոր փակագծերը չէր բացել և չէր ներկայացրել այն ամենը, ինչ կատարվում է իրականում։ Նա հանդիպման մասին խոսելիս լավատեսորեն էր մոտեցել միջանցքի հարցին, բայց արդյունքում ամեն ինչ նույնն է, որևէ տարբերություն և փոփոխություն չկա»,-ասաց պատգամավորը։

Հակոբյանը նաև նշեց, որ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպման մանրամասներից տեղեկություն չունի, քանի որ պաշտոնական որևէ տեղեկատվություն իրենց չի տրվել․ «Հանդիպման մանրամասները չգիտեմ։ Ամեն դեպքում արցախյան կողմին որևէ հնարավորություն չի տրվել բանակցելու, դա ուղղակի հանդիպում էր, որով Ադրբեջանը հերթական անգամ ներկայացրել էր իր ուլտիմատումները»,-եզրափակեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա