Արտաքին 3 տարի առաջ - 17:45 20-01-2023

Իրանը մեր եղբայրն է, բայց նա այլ եղբայր ունի. Փաշաձեն խանդել է

Ադրբեջանի հոգևոր և Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն բացասաբար է վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքները դարձել են քույր քաղաքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշազադեն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

Կովկասի մուսուլմանների առաջնորդն ընդգծել է, որ Իրանը «մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է»։

«Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը հասկանում է իր սխալը, Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,- ասել է նա։

Փաշազադեն հայտնել է, որ Ադրբեջանում Իրանին վերաբերվում էին որպես եղբայրական երկրի։ «Ադրբեջանում Իրանին վերաբերվում էին որպես եղբայրական երկրի, բայց հետո տեսանք, այս եղբայրը ևս մեկ եղբայր ունի»,- հայտարարել է Փաշազադեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Իրանի մայրաքաղաքները քույր քաղաքներ են դարձել, իսկ համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»