Արտաքին 3 տարի առաջ - 13:30 20-01-2023

Հայաստանը մերժել է Վրաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու առաջարկը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի երեք երկրները միավորեն իրենց ջանքերը, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային հանդիպման ժամանակ։

Ալիևը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը «չի արձագանքել» խաղաղության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Բաքվի առաջարկին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

Նա նաև անդրադարձել է քննարկմանը, ինչպես նաև տնտեսական ֆորումին Հայաստանի բացակայությանը։ «Հանձնակատար Խանն ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասել է, որ մասնակցում են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ նա: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա, որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ մեր առաջարկը՝ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մասին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահն իր խոսքում բարձր է գնահատել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։

Ալիևը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ չէ դրան, ինչը հնարավոր ռիսկերից մեկն է։

«Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը՝ էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը կդառնա շատ ավելի անվտանգ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի