Ներքին 3 տարի առաջ - 19:49 18-01-2023

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտի միջազգային լավագույն փորձը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային:

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվել են միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնել է, որ առաջնահերթությունների ցանկում են գործընթացների թվայնացումը, ծառայությունների մատուցման որակի բարելավումը և նոր ձևավորված մարմնի գործառույթների և վարչարարության օպտիմալացումը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության շարունակականությունը: ՄՔՄՄԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը սահմանների կառավարմանն ու միգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում, ինչպես նաև տեխնիկական վերազինման և փորձագիտական աջակցության տեսքով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու