Արտաքին 3 տարի առաջ - 15:33 18-01-2023

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով կարագավորել Ուկրաինայի իրավիճակը

Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով կարգավորել Ուկրաինայի հետ կապված իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ու պաշարված Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ-խմբ) բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ռուսական կողմն ամեն ինչ արել է Դոնբասի շուրջ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, սակայն դա, ըստ էության, անհնար էր։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չէր կարող չարձագանքել 2014 թվականից ի վեր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ ռուսալեզու բնակչության ոչնչացմանը։

«Մենք երկար դիմացանք, երկար փորձեցինք համաձայնության գալ։ Ինչպես հիմա պարզվում է, մեզ ուղղակի քթից տարան, խաբեցին։ Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում և տեղի է ունենում մեզ հետ։ Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ այս իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- ասել է նա։

Պուտինը պարզաբանել է, որ այն ժամանակ թշնամին պատրաստվում էր ամբողջ հակամարտությունը տեղափոխել սուր և թեժ փուլ։ «Մեզ ոչինչ չէր մնացել, բացի այն, ինչ հիմա անում ենք»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին