Արտաքին 3 տարի առաջ - 15:05 18-01-2023

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու պատրաստակամությունը մնում է ուժի մեջ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը դեռևս ուժի մեջ է։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավորվն այս մասին ասել է 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Լավրովը։

Վերջինս միևնույն ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը։ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է անարդյունավետ լինել։

«Չնայած այն հանգամանքին, որ մենք դաշնակիցներ ենք և որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայված լինի քաղաքացիական դիտորդների առաքելություն: Դա Ադրբեջանի հետ սահմանն է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է պարզապես հակաարդյունավետ լինել։ Սահմանին վստահություն ստեղծելու փոխարեն դա կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել»,- եզրափակել է նա

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին

Ձեզ գուցե հետաքրքրի