Ներքին 3 տարի առաջ - 21:50 17-01-2023

Երևանի օդն աշխարհում ամենաաղտոտվածներից է

Այսօր Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 205 է, որը չափազանց վատ ցուցանիշ է։ Նման ցուցանիշի դեպքում մարդկանց խորհուրդ է տրվում դնել ֆիլտրով հատուկ դիմակ։ Կայքում տեսանելի են նաև նախորդ օրերի ցուցանիշները և մոտ օրերի կանխատեսուները, որոնք նորից հուսադրող չեն։ Երբ մենք նայում ենք օդի աղտոտվածության առավել ընդգրկուն քարտեզին, ակնհայտ է դառնում, որ զարգացած երկրներում համապատասխան միջոցառումների արդյունքում օդի աղտոտվածության ինդեքս գրանցվել է նորմայի սահմաններում, իսկ Արևելքի զարգացող երկրներում օդի աղտոտվածության թույլատրելի ցուցանիշը բավականին վատն է։



Նման ցուցանիշով Երևանը մրցում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքի հետ, որը ընդգրկում է 169,9 կմ մակերես և ունի 1 074 075 բնակչություն։



Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Հակոբ Սանասարյանի, խոսելով մայրաքաղաքի օդի աղտոտվածությունից և դրանից խուսափելուն ուղղված քայլերից, ասաց. «Ես կարծում եմ՝ այս վերջին տարիներին կատարված միջոցառումների մասին խոսելը ուղղակի օդի մեջ է լինելու, քանի որ այդ խնդիրները ընդհանրապես նոր իշխանությունների շրջանում անտեսված են»։

«Քաղաքի հիմնական աղտոտողն այն է, որ երկաթի գործարանում վերամշակվում է մոլիբդենի հանքաքարը, որը Քաջարանից է բերվում։ Այդ ամբողջ արիոզոլը լցվում է Երևանի մթնոլորտային օդ»,- ասաց բնապահպանը։

Խոսելով օդի աղտոտման վրա ազդող մյուս հանգամանքից՝ բնապահպանն ասաց. «Միևնույն ժամանակ Եվրոպայի, Ամերիկայի և այլ երկրների մաշված և փչացած մեքենաները լցվել են մեր երկիր, և շարունակվում է օդի աղտոտման այդ գործընթացը»։

Բնապահպանը նշեց, որ առաջ մենք ունեինք խոշոր արտադրական գործարաններ, որոնք աղտոտում էին օդը, բայց հիմա հիմնականում այս երկու հանգամանքներն են։ Ըստ բնապահպանի՝ օդի աղտոտման վրա կարող է վատ ազդեցություն ունենալ նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող քարի և ավազի հանքերի փոշին։

«Փողոցներ լվացումը արդեն կարծես չկա, ոնց որ Սովետական Միության օրոք էր արվում։ Ես, երկար տարիներ է, չեմ տեսնում, որ փողոցները լվանան, իսկ այդ փոշին հիմնականում վտանգավոր փոշի է, որը կարող է հիվանդության պատճառ հանդիսանալ, դա անընդհատ սպառնալիք է մարդկանց համար»։

Խոսելով օդի ախտոտումից խուսափելու համար անհրաժեշտ միջոցառումներից՝ Սանասարյանն ասաց. «Բոլոր մեքենաների վրա պետք է լիներ ծխագազերը վնասազերծող սարքեր, ինչպես որ ամբողջ աշխարհում է»։

Սանասարյանն ասաց նաև, որ քաղաքում օդի աղտոտվածությունից խուսափելու համար պետք է շինանյութի փոխադրումն իրականացվեր փակ համակարգով։

«Անհրաժեշտ են այնպիսի քայլեր, որոնք Հայաստանում բացարձակ չկան, իսկ այս իշխանության շրջանում բացարձակ լռություն է, ինչպես որ ժամանակին Սովետական Միության օրոք նախագահը ամեն տարի դեկտեմբերին մեծ հաշվետվությամբ հանդես էր գալիս հանրապետությամբ մեկ տիրող էկոլոգիական իրավիճակի մասին, հիմա ոչ մի տվյալ այդպիսի չկա։ Եթե որոշ գործեր արվում են, դա ուրեմն մոնիթորինգ է»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան